138243 դիտում
20:40 16-02-2020
Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում գտնվող Սբ. Հովհաննես մատուռի տանիքի վերանորոգման աշխատանքները կատարում են գյուղի երիտասարդները, մինչդեռ որոշ սրբապիղծներ խարդախությամբ գումարներ են վաստակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մի խումբ բնակիչներ, հիմնականում՝ երիտասարդներ, սկսել են գյուղի վարչական տարածքում գտնվող Սբ. Հովհաննես մատուռի վերանորոգման աշխատանքները:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի բնակիչները տանիքի համար անհրաժեշտ շինանյութը մոտ 3 կիլոմետր ոտքով բարձրացրել են մատուռի տարածք:
Ճանապարհը բավական անանցանելի է և նրանք մեծ դժվարությամբ են հաղթահարել մինչև մատուռ տանող ճանապարհահատվածը՝ երբեմն վտանգելով նաև իրենց կյանքը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում տղաներն ասում էին. «Արդեն քանի օր է, շինանյութը, գեներատորը («դվիժոկը») ոտքով բերել ենք այստեղ, որպեսզի մի քանի օրվա ընթացքում մեզ համար սրբության սրբոց համարվող մատուռի տանիքը վերանորոգենք, որպեսզի ուխտավորները այն վերանորոգված տեսնեն:
Այս ամենը մենք կատարում ենք մեր միջոցներով ու Աստծո զորությամբ է, որ այս դժվարանցանելի ճանապարհը անցնում ենք առանց խոչընդոտների, թեպետ ձյան բարձրությունը որոշ հատվածներում հասնում է մինչև 1,5 մետր բարձրության:
Ուրախալի է նաև այն փաստը, որ անգամ այս պայմաններում ուխտավորների հոսքը չի դադարում դեպի մատուռ: 1-2 օրվա ընթացքում հիմնովին կվերանորոգենք տանիքը, սակայն ցավ ապրեցինք, երբ տեղեկացանք, որ սոցցանցերում որոշ անբարոյականներ լուրեր էին տարածել, թե տանիքի վերանորոգման համար հանգանակություն է կատարվում: Թող բոլորն իմանան, որ այդ ամենը սուտ է, ամեն ինչ արվում է մեր գյուղի բնակիչների կողմից, քանի որ այս մատուռը դարեր շարունակ հանդիսանում է մեր գյուղի սրբավայրը»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին էլ ուխտավորների հոսքը շարունակվում է և այսօր այնտեղ էին ժամանել հավատացյալներ Հանրապետության մի շարք մարզերից, ինչպես նաև՝ Ուկրաինայից, Ռուսաստանից: Եվ նրանք եկել էին ընտանիքներով՝ իրենց փոքրահասակ երեխաների հետ միասին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք պատմում էին, որ թեպետ մեծ դժվարությամբ են հաղթահարել դեպի մատուռ տանող ճանապարհը, սակայն համոզված են, որ Աստծո զորությամբ են հասել և այնտեղ ստացել աստծո օրհնությունը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/06/1146797/]ավելի վաղ[/url] հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/06/1146797/]SHAMSHYAN.com-ը՝[/url], փետրվարի 6-ին մի խումբ քաղաքացիներ այցելել էին Լոռու մարզում գտնվող Հարթագյուղ, որտեղ Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը հայտնաբերել էին ամբողջովին վնասված:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասել էին. «Սա ոչ թե միտումնավոր է արվել, այլ, հավանաբար, մի քանի օր առաջ ուժեղ ձնաբքի պատճառով Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը քամին պոկել ու շպրտել է:
Մատուռի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր: Բարեբախտաբար, միայն 2 խաչքար էր վնասվել, սակայն մատուռի տանիքն ամբողջովին մնացել էր բաց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 425+
425+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)