211652_close_icon
views-count35660 դիտում article-date 16:19 24-07-2017

Լոռու մարզում բախվել են Toyota Camry-ն, BMW-ն և «Հայինկասացիա»-ի УАЗ-ը, իսկ BMW-ն էլ հետո բախվել է ծառերին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 34 RF 774 համարանիշի, Toyota Camry մակնիշի 46 XX 446 համարանիշի և УАЗ 315195 մակնիշի 234 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։ BMW-ի և Toyota-ի վարորդները վթարի մեջ մեղադրում են УАЗ-ի վարորդին, քանի որ, ըստ նրանց հայտարարության, УАЗ-ի վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ УАЗ-ը պատկանում է «Հայինկասացիա» Փակ Բաժնետիրական Ընկերությանը։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ու վիրավորի ինքնությունը։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր