211652_close_icon
views-count4048 դիտում article-date 12:16 23-07-2017

Վերեսուելայում ընդդիմությունը կոչ է արել 48-ժամյա գործադուլ անցկացնել

Վենեսուելայի ընդդիմությունը կոչ է անում իր համակիրներին նոր գործադուլ անցկացնել: 48-ժամյա գործադուլային ցույցը նախատեսվում է կազմակերպել գալիք չորեքշաբթի և հինգշաբթի օրերին. հաղորդում է [url=http://ru.euronews.com/2017/07/23/venezuela-2-day-general-strike]euronews[/url]-ը: Մեկ շաբաթ անց՝ հուլիսի 30-ին կազմավորվելու է Սահամադիր ժողովը, որը իրավունք է ստանալու փոխելու սահմանադրությունն ու սահմանափակել օրենսդիր իշխանության լիազորությունները, այդ ովում՝ դատավորներին նշանակելու իրավունքը: Ընդդիմությունն այս քայլը համարում է անօրինական և ձգտում է չեղարկել այն: «Առանց արդարադատության խաղաղություն չկա: Այս պատճառով մենք երթով գնում ենք գերագույն դատարան: Հենց գերագույն դատարանն է երաշխավորում օրենքի գերակայությունը»,- ասել է ընդդիմության առաջնորդի կինը՝ Լիլիան Տինտորին: Նշենք, որ Վենեսուելայում վերջին ամիսներին զոհվել է 90 ցուցարար: Սակայն իշխանությունները մտադիր չեն նահանջել: Նիկոլաս Մադուրոյի կարծիքով՝ ընդդիմությունը մտադիր է հեղաշրջում իրականացնել: Իշխանության կողմնակիցները նախատեսում են եկող շաբաթվա վերջում նույնպես զանգվածային ցույցեր կազմակերպել:

Նմանատիպ նյութեր