211652_close_icon
views-count4729 դիտում article-date 20:45 22-07-2017

Ամերիկյան ավիահարվածների հետևանքով 16 աֆղանստանցի ոստիկան է մահացել

Աֆղանստանի Գիլմենդ գավառում ամերիկյան ավիահարվածների հետևանքով զոհվել է 16 ոստիկան: Այդ մասին գրում է Interfaxs-ը: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, ու ավիահարվածի հետևանքով նաև վիրավորներ կան: Ինչպես հայտնում է աղբյուրը` ԱՄՆ ավիահարվածների թիրախը եղել են թալիբանները, որոնք գտնվել են Գիլմենդ գավառում: Աֆղանստանի զինված ուժերին հաջողվել է նրանց դուրս մղել, սակայն նրանք տեղեկությունը չեն հասցրել փոխանցել ամերիկյան կողմին:

Նմանատիպ նյութեր