Աֆղանստանի արևելքում օտարերկրյա ռազմաօդային ավիահարվածների հետևանքով մահացել է 8 մարդ
Աֆղանստանի արևելյան Նանգարհար քաղաքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի վրա օտարերկրյա ռազմաօդային ավիահարվածների հետևանքով մահացել է 8 խաղաղ բնակիչ, ևս 6 մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ավիահարվածը հասցրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերը, ինչի արդյունքում ոչնչացվել է 25 ահաբեկիչ` այդ թվում 3 հրամանատար: