211652_close_icon
views-count12934 դիտում article-date 10:03 22-07-2017

Լևոն Հայրապետյանի դեմ ցուցմունք տված, ցմահ դատապարտվածին ներել են «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ռուսական արդարադատությունն «անխոցելի» է: Պատվիրված սպանությունների, ահաբեկչության կազմակերպման, հարկերից խուսափելու և այլ ծանր հանցանքների համար ցմահ ազատազրկման դատապարտվածին կարող են ներել, իսկ ահա խիստ կասկածելի և մինչ օրս չապացուցված փաստերի հիման վրա 4 տարվա ազատազրկման դատապարտված մարդուն, ով կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների մի ամբողջ փունջ ունի, շարունակել պահել բանտում՝ անմարդկային պայմաններում: Առաջին դեպքում խոսքը Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մասին է: Իսկ երկրորդ դեպքում՝ հայտնի գործարար, բարեգործ Լևոն Հայրապետյանի: Ավելին, Հայրապետյանին դատապարտել են հենց Իզմեստևի և նրա մոր ցուցմունքների հիման վրա: Իզմեստևի մայրը ցուցմունք էր տվել, թե իբր Հայրապետյանն իրենից 700000 դոլար կաշառք է կորզել՝ որդու դատավճիռը մեղմելու նպատակով: Մինչս օրս այդ ցուցմունքները որևէ կերպ չեն հիմնավորվել և չեն ապացուցվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր