211652_close_icon
views-count12034 դիտում article-date 13:26 21-07-2017

Հանդիպում ապրիլյան պատերազմում և առաջնագծում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցի զինծառայողների ընտանիքների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության` Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը Ստեփանակերտի քաղաքապետարանում հանդիպել են ապրիլյան պատերազմում առաջնագծում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցի զինծառայողների 15 ընտանիքների հետ: Նրանց տրամադրվել են անհրաժեշտ կենցաղային տեխնիկա և այլ պարագաներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Ռուզաննա Զաքարյանը վստահեցրել է, որ բանակ-հասարակություն կապի ամրապնդումը մշտապես է կարևորված Երևանի քաղաքապետարանի կողմից, և այդ համատեքստում ցուցաբերվող աջակցության բոլոր ծրագրերը լինելու են շարունակական:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր