211652_close_icon
views-count31787 դիտում article-date 13:56 18-07-2017

Ոստիկանության կրտսեր տեսուչ-օպերատորը կանխել է 29-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը

Երեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Հայկազ Սարգսյանը Նոր Հաճն-Աբովյան կամրջի վրա նկատել է մի տղայի, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ցած նետվելով ինքնասպան լինել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Սարգսյանը մոտ 30 րոպե բանակցում է կամրջի վտանգավոր եզրագիծն անցած տղայի հետ ու կարողանում է նրան համոզել, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Ա. Ա.-ն է, ով իր այդ քայլը պատճառաբանել է սոցիալական պայմաններով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Սարգսյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում՝ որպես կրտսեր տեսուչ-օպերատոր։ Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր