41712 դիտում
12:41 17-07-2017
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. Գառնի-Երևան գծատերը մեղադրում է «Մերսեդես սերվիս»-ի տնօրինությանը, մինչդեռ վերջինիս գործողությունները օրինական են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 17-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Առավոտյան ժամը 9-ից Նոր Նորք վարչական շրջանում՝ Նոր Նորքի թաղապետարանի դիմաց գտնվող «Մերսեդես սերվիս»-ի հարևանությամբ գտնվող 20 տարուց ավելի Գառնի-Գեղարդ-Երևան երթուղին սպասարկող Газель-ների և ավտոբուսների վարորդները սպառնում են Երևան-Գառնի ավտոճանապարհը փակել։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթուղին սպասարկող տնօրենն ու վարորդներն ասում էին. «Արդեն քանի օր է, պատերազմի մեջ ենք «Մերսեդես սերվիս»-ի տերերի հետ, ովքեր արգելում են, որպեսզի մեր Գազելներն ու ավտոբուսները այստեղ կայանենք։ Մեզ ասում են՝ տարածքը առել ենք, սեփականատերը մենք ենք ու հիմա ձեզանից պահանջում ենք, որ այսուհետ այստեղ չկայանեք։ Այս երթուղոց օգտվում են 6-7 գյուղերի բնակիչներ, չհաշած նաև տուրիստներ»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տարածքը սեփականաշնորհել են օրինական հիմունքներով ու հիմա «Մերսեդես սերվիս»-ի տնօրինությունը ցանկանում է բարելավել այդ հատվածը և տարիներ առաջ երթուղին սպասարկող ընկերության հետ կնքած պայմանագիրը չեղյալ են հայտարարում։
Այս խնդրով պետք է զբաղվեն կապի և տրանսպորտի նախարարության աշխատակիցները, սակայն վարորդները ասում են, որ 1 շաբաթից ավեի է՝ զանգահարում են կապի և տրանսպորտի նախարարության թեժ գիծ ու ոչ մի արդյունք՝ չկան ու չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ այցելեցին Նոր Նորք վարչական շրջանի և կապի ու տրանսպորտի նախարարության աշխատակիցներ, ովքեր վարորդներին ու գծի տիրոջը հայտնեցին, որ ամեն ինչ օրինական է։
Վարորդներն ու գծատերն էլ արդարացիորեն բարձրաձայնում էին. «Մենք ոչինչ չենք ուզում, մենք տեղ ենք ուզում, որպեսզի գյուղացիներին բերենք ու իջեցնենք այստեղ, ինչպես որ աշխատել ենք 20 տարի։ Եթե խնդիրը չլուծվի և այլընտրանքային լուծում չտան, ապա 7 գյուղով փակելու ենք ճանապարհը, մինչև մեր խնդիրը լուծվի»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+