211652_close_icon
views-count90362 դիտում article-date 20:33 16-07-2017

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 33-ամյա վարորդը Range Rover-ով մխրճվել է ծառերի մեջ. Կա վիրավոր. Նրա ընկերը Range-ի վրայից փորձում էր համարանիշները տանել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 33-ամյա Գևորգ Եսայանն իր վարած Range Rover մակնիշի 10 MN 045 համարանիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վթարի հետևանքով վարորդ Գ. Եսայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները`վաշտի հրամանաատար Արթուր Պետրոսյանի , դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատը` հրամանատար Սամվել Դավթյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, որից հետո ճոպանի միջոցով այն դուրս բերել երթևեկելի գոտի: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը`բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորթյամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրավում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի վայր ժամանած մի երիտասարդ գաղտագողի փորձում էր ավտոմեքենայի համարանիշները թռցնել: Սակայն ՃՈ աշխատակիցները կարողացան կամակոր երիտասարդին ստիպել համարանիշները նորից տեղադրել ավտոմեքենայի վրա: Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է առջևի աջ անվահեծանի կոտրվելը: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր