211652_close_icon
views-count28204 դիտում article-date 17:16 16-07-2017

Երևանում տներից մեկի պատուհանագոգին հայտնաբերվել է գյուրզա

Հուլիսի 15-ին, ժամը 17:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի պատուհանագոգին օձ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հուլիսի 15-ին, ժամը 11:09-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի թիվ 19 շենքի մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր