211652_close_icon
views-count36109 դիտում article-date 21:28 11-07-2017

Բերդ քաղաքում 33-ամյա տղամարդու սպանելու կասկածանքով հետախուզում է հայտարարվել ավազակային հարձակման համար նախկինում դատվածի նկատմամբ

Այսօր հուլիսի 11-ին Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը սպանություն կատարելու կասկածանքով երկամսյա կալանքի որոշում կայացնի Բերդ քաղաքի բնակիչ 29-ամյա Հրանտ Անանյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Հ. Անանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը: Եթե Հ. Անանյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա իրավապահներին, ապա նա տեղափոխվելու է Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Անանյանը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար դատապարտված է եղել: Իսկ այս անգամ նա կասկածվում է հուլիսի 5-ին Բերդ քաղաքում 33-ամյա Դավիթ Բադալյանին սպանելու մեջ՝ իրար միջև եղած պարտք ու պահանջի պատճառով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/06/1071853/]SHAMSHYAN.COM[/url]-ը, հուլիսի 5-ին ժամը 22:30-ի սահմաններում Բերդի բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին հայտնել են, որ շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է քաղաքի ավտոկայան, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երիտասարդը մահացել է սուր ծակող-կտրող գործիքից՝ որովայնի շրջանում ստացած վնասվածքից, իսկ բժիշկներն էլ արձանագրել են «աորտալ արյունահոսություն հարցականով, մահ տեղում» ախտորոշում: Գ Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Բերդ քաղաքի Թումանյան փողոցի 19 տան բնակիչ, 33-ամյա Դավիթ Բադալյանն էր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր