211652_close_icon
views-count13143 դիտում article-date 16:56 11-07-2017

«Երևանյան ամառ 2017». մեկնարկել է «Երևանյան կինոերեկո» ֆիլմերի բացօթյա ցուցադրության շաբաթը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, «Երևանյան կինոերեկո» խորագրի ներքո Կարապի լճի տարածքում մեկնարկել է ֆիլմերի բացօթյա ցուցադրությունը: Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ կլինեն նաև «Կասկադ» համալիրում, Ազատության հրապարակում, Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի արձանի հարակից տարածքում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ և Սիրահարների այգում: Մինչև հուլիսի 16-ը մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան բացօթյա կինոէկրաններին դիտելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընտրված ֆիլմերը: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր