211652_close_icon
views-count4351 դիտում article-date 16:56 15-07-2017

«Երևանյան ամառ 2017». բացօթյա համերգային ծրագիր՝ Կենտրոն վարչական շրջանում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել «Երաժշտական հրավառություն կենտրոնում» բացօթյա համերգային ծրագիրը՝ «The Band» խմբի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Ազգային և ժամանակակից երաժշտական ուղղությունների միախառնված ռիթմերն ու ելևէջները Հյուսիսիային պողոտայում իրենց երեկոյան հանգիստն անցկացնող երևանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին պարգևեցին բարձր տրամադրություն և դրական լիցքեր ողջ համերգի ընթացքում: Հիշեցնենք, որ «Երևանյան ամառ 2017» ծրագրով նախատեսված միջոցառումները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը:

Նմանատիպ նյութեր