211652_close_icon
views-count45507 դիտում article-date 11:29 08-07-2017

Արտակարգ իրավիճակ Շիրակի մարզում. Արթիկ քաղաքի «Մողրովի» և «Բմբլենց» ձորերի ջրի մակարդակը բարձրանալու պատճառով առաջացած խցանումից ավտմեքենաները դուրս բերվեցին ոստիկանության աշխատակիցների շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 7-ին, ժամը 17:00-ի սահմաններում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հորդառատ անձրևի պատճառով խցանումներ էին առաջացել Արթիկ - Բաղրամյան փողոցում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարձրացել էր «Մողրովի» և «Բմբլենց» ձորերի ջրի մակարդակը, սակայն բարեբախտաբար ափերից դուրս չէր եկել: ՀՀ Ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները համայնքային ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Մ. Մխիթարյանի գլխավորությամբ կազմեցին խումբ և ՃՈ աշխտակիցների հետ փակեցին Բաղրամյան փողոցը: Կատարված աշխատանքների արդյունքում դուրս բերվեցին այնտեղ խցանված բոլոր մեքենաները: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր