211652_close_icon
views-count6732 դիտում article-date 20:54 04-07-2017

ԱՄՆ-ում գրանցվել է հոկեյի ամենաերկարատև հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում գրանցվել է հոկեյի ամենաերկարատև հանդիպումը: Ազգային Հոկեյի Լիգայի «Բուֆալո Սեյբրզ» թիմի մարզադաշտում «կապույտների» սիրողական թիմը հաղթել է «սպիտակներին» 1725-1697 հաշվով: Խաղի լավագույն ռմբարկուն իր հաշվին 267 գոլ է գրանցել: Ընդհանուր առմամբ խաղը տևել է 10 օր, 10 ժամ, 3 րոպե և 21 վայրկյան: 7 խաղացողներից բաղկացած թիմերը՝ ներառյալ դարպասապահն ու պահեստայինները, իրար փոխարինել են յուրաքանչյուր 4 ժամը մեկ: Խաղից գոյացած ամբողջ հասույթը՝ 1,2 միլիոն դոլարը, փոխանցվել են բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդների օգնությանը: Հոկեյի խաղի երկարատևության նախորդ ռեկորդը նույն ձևաչափով գրանցվել էր 2015 թվականի փետրվարին՝ կանադական Էդմոնթոնում և կազմել է 10 օր, 10 ժամ, 3 րոպե և 20 վայրկյան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր