211652_close_icon
views-count17071 դիտում article-date 17:57 01-07-2017

Գագիկ Ծառուկյան. Մենք գործ ենք անում և դատարկ չենք խոսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ մի քանի ամիս հիմնանորոգվում էր Իջևանի թիվ 1 ավագ դպրոցի լողավազանը, որը 1991 թվականից ի վեր անգործության մատնված լինելու պատճառով շարքից ամբողջովին դուրս էր եկել: Այսօր, երբեմնի լքված կառույցը միանգամայն անճանաչելի տեսքով, որպես Իջևան քաղաքի լողի մասնագիտացված ՄՊՄԴ դռները բացեց քաղաքի և հարակից գյուղերի երեխաների ու բնակիչների առջև: Գագիկ Ծառուկյանն անձամբ ներկա եղավ ժամանակակից մարզահամալիրի վերածված ՄՊՄԴ-ի բացման արարողությանը, որն ունի լողավազան, կահավորված հյուրանոց, ցնցուղարան-լոգարաններ և անհրաժեշտ օժանդակ բոլոր հարմարությունները: «Ամեն մի գործ իր նշանակությունն ունի և իր արդյունքը պետք է տա: Մենք պատրաստվում ենք հանրապետության տարբեր վայրերում նմանատիպ մարզական համալիրներ կառուցել, որպեսզի մանուկները, երիտասարդությունը զբաղմունք ունենան, մարզվեն: Կասկած չունեմ, որ նրանց մեջ ի հայտ կգան լավագույններ, որոնք հետագայում կհամալրեն մեր ազգային հավաքականները: Մեր ծրագրերից են՝ մինչև տարեվերջ Սպիտակում, Վանաձորում «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով նոր մարզադպրոցներ հիմնանորոգել, մարզահամալիրներ ստեղծել, որպեսզի երիտասարդները մարզվեն: Իսկ մարզերում քիչ չեն բնածին օժտվածություն ունեցողները: Մենք նրանց ի հայտ գալու, իրենց ներուժը բացահայտելու հնարավորություններ պիտի ստեղծենք, որպեսզի ապագայում չեմպիոններ դառնան, միջազգային մրցասպարեզներում մեր օրհներգը հնչեցնեն, բարձր պահեն ազգի պատիվը: Մենք սա միշտ արել ենք ու անելու ենք: Եվ որքան անում ենք, արդյունքներն այնքան շատանում են: Հայ ազգը տաղանդավոր է և դա ապացուցում է միջազգային մրցումներում», - ասաց պարոն Ծառուկյանը և հավելեց, որ եթե այսօր երեխաների աչքերում ժպիտ կա, եթե տեսնում ես քո արած գործի արդյունքը, ուրեմն լավ բան ես արել ու պիտի շարունակես գործ անել, այլ ոչ թե դատարկ խոսել. «ժողովուրդը լավ է հասկանում, որ խոսքը պիտի գործ լինի: Բայց կան մարդիկ, որոնք փոխանակ օրինակ վերցնեն, չարախոսում ու բամբասում են: Ես շնորհակալ եմ մեր ժողովրդից, երիտասարդությունից, որոնք ամեն ինչ լավ տեսնում ու գնահատում են: Արել ենք, անում ենք ու շարունակելու ենք անել»,- ասաց ՀԱՕԿ նախագահը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր