211652_close_icon
views-count2549 դիտում article-date 13:43 29-06-2017

Քաթարը որոշել է դատարանների միջոցով փոխհատուցում պահանջել Պարսից ծովածոցի 3 երկրներից

Քաթարի՝ Մարդու իրավունքների հարցերով ազգային հանձնաժողովը մտադիր է դիմել շվեյցարական հայտնի իրավաբանական ընկերություններից մեկին, որպեսզի վերջինս դատարանի միջոցով փոխհատուցման հասնի Պարսից ծովածոցի այն երկրներից, որոնք խզել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները և տնտեսական պատժամիջոցներ սահմանել Քաթարի նկատմամբ։ Այդ մասին հաղորդել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը։ Հանձնաժողովի նախագահ Ալի բին Ալ-Մարրին հայտարարել է, որ հանձնաժողովը պատրաստվում է կոնկրետ քայլեր ձեռնարկել Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ։ «Այդ երեք երկրները պետք է փոխհատուցեն պատժամիջոցների վնասների համար։ Որոշ հայցեր կներկայացվեն հենց այդ երկրների, իսկ մի քանիսն էլ միջազգայի դատարաններ, օրինակ՝ Եվրոպայում»,-ասել է նա։ Հիշեցնենք, որ բացի վորենշյալ երկրներից, Քաթարի հետ դիվանագիտական կապերը խզել են նաև Եգիպտոսը, Սուդանը, Եմենը, Մալդիվները, Մավրիտանիան։ Պատճառը ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ Քաթարի կառավարությանն մեղադրանքներն են։

Նմանատիպ նյութեր