211652_close_icon
views-count4369 դիտում article-date 10:33 27-06-2017

Խնդիրը ոչ թե պետական պարտքի մեծությունն է, այլ դրա բովանդակությունը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ 2016 թվականի պե­տական բյուջեի կատարման հաշվետվության քննարկ­ման ժամանակ կրկին հարց բարձրացավ Հայաս­տանի պետական պարտքի մասին: Ներկայումս մեր երկրի պետական պարտքն արդեն գերազանցում է 6 միլիարդ դոլարը, և դա այն դեպ­քում, երբ մեր ամբողջ տնտեսու­թյունը, այսինքն՝ համախառն ներ­քին արդյունքը գնահատվում է 10 միլիարդ դոլարից քիչ ավելի: «Նվազ պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծից ներքև ենք գտնվում: Դեռևս նույնիսկ չենք մտել միջին պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծի մեջ»,- երեկ հայտարարել է ՀՀ ֆինանսնե­րի նախարար Վարդան Արամյանը: Զուտ «հաշվապահական» իմաստով նախարարի ասածը ճշ­մարտությունն է: Կան շատ ավելի հզոր տնտեսություն ունեցող երկր­ներ, որոնց պետական պարտքը շատ ավելի մեծ է՝ համեմատած դրանց ՀՆԱ-ների հետ: Սակայն այս­տեղ խնդիրը ոչ թե պարտքի ֆիզի­կական, քանակական մեծությունն է, այլ դրա, պատկերավոր ասած, բովանդակությունը: Իհարկե, առա­ջիկա տարիներին, մենք ավելի մեծ գումարներ ենք հատկացնելու պարտքի սպասարկման վրա: Օրինակ, 2020 թվականին պարտքի սպասարկման գծով մենք պետք է վճարենք մոտավո­րապես 1 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ մեր բյուջեի եկա­մուտները լավագույն սցենարի դեպքում կլինեն 3 միլիարդ դոլարի սահմաններում: Բայց սա տեխնիկական խնդիր է, և կառավարու­թյունն ունի դրա լուծումը: Ընդամե­նը առաջիկա երկու տարվա ըն­թացքում կառավարությունը կգտ­նի մի հարմար պահ և այսպես կոչված «եվրոբոնդերի» միջոցով կփակի պարտքի մի զգալի մասը, իհարկե՝ նոր պարտք վերցնելով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր