4397 դիտում
15:48 26-06-2017
Հայաստանն ու Չինաստանը կհամագործակցեն սեյսմիկ-պաշտպանության ոլորտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հունիսի 26-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և Չինաստանի սեյսմիկ վարչակազմի փոխտնօրեն Ջաո Հեպինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց հմագործակցությունը երկու պետությունների միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում:
Կողմերը քննարկեցին Հայաստանին և Չինաստանին բնորոշ մեկ ընդհանուր աղետի՝ երկրաշարժին բնակչության պատրաստվածության և դիմակայունության մակարդակի բարձրացման համատեղ հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նախկինում ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում կազմել սեյսմիկ ոլորտում համագործակցության ընդհանուր ծրագիր, որը ներառելու է երկրաշարժերի կանխատեսման և սեյսմիկ մոնիթորինգի կազմակերպման ոլորտներում չինական փորձի ուսումնասիրություն, Սեյսմիկ պաշտպանության ծառայության Ազգային դիտացանցի արդիականացում և տեխնիկական օժանդակություն, շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման փորձի փոխանակում, մասնագետների վերապատրաստում: Ինչպես նաև՝ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց կիրառել Չինաստանի փորձն արբանյակների օգնությամբ գեոդեզիական ուսումնասիրություններ իրականացնելու համար:
Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու ՃԿԱԿ-ի և 911 ծառայության գործունեությանն ու տեխնիկական հագեցվածությանը:
Հայաստան այցի շրջանակներում նախատեսվում է նաև պատվիրակության այցը Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ Գառնիի երկրաֆիզիկական դիտարան՝ վերջինիս տեխնիկական հնարավորություններին և գործունեությանը ծանոթանալու նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2136 դիտում
23:59 12-12-2019
Հայաստանն ու Իսպանիան կհամագործակցեն շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում
1221 դիտում
12:40 22-01-2019
Հայաստանն ու ԱՄԷ-ն կհամագործակցեն բնապահպանության ոլորտում
Այս բաժնից
433 դիտում
14:47 08-05-2024
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
400 դիտում
14:25 08-05-2024
Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության
415 դիտում
13:32 08-05-2024
Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ