211652_close_icon
views-count3825 դիտում article-date 14:30 26-06-2017

Լոնդոնում գիշերը սևամորթ ցուցարարների հետ բախումներից հետո 4 ոստիկան է հոսպիտալացվել

Վեց ոստիկան է վիրավորվել Լոնդոնում գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով: Այդ մասին հայտնում է [url=http://news.sky.com/story/protesters-clash-with-police-over-death-of-edir-frederico-da-costa-10927393]Sky News[/url]-ը: Ցուցարարները փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ սևամորթ բրիտանացի Էդիր Ֆրեդերիկո Դա Կոստան մահացել է ձերբակալությունից օրեր անց: Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Ոստիկանները կանգնեցրել են Էդիրի մեքենան դաժան ծեծի են ենթարկել, որից հետո տեղափոխել հիվանդանոց, որտեղ մահացել է 6 օր անց: Ցուցարարները վանկարկել են «Արդարություն ենք պահանջում», «Արդարություն Էդիրի համար»: Ցուցյերը վերաճել են անկարգությունների: Ցուցարարները ոստիկանների վրա հրավառ նյութեր և աղյուսներ են նետել: Վիրավորված 6 ոստիկաններից 4-ը հոսպիտալացվել են: Ձերբակալվել է 4 ցուցարար: Հարուցվել է քրեական գործ:

Նմանատիպ նյութեր