211652_close_icon
views-count3154 դիտում article-date 18:29 25-06-2017

Դաղստանում երկու գրոհային է ոչնչացվել

Դաղստանում ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում երկու գրոհային է ոչնչացվել: Այդ մասին գրում է РИА Новости-ին: Ինչպես հայտնում է աղբյուրը` զինված միջադեպը տեղի է ունեցել հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը՝ Խասավյուրտ քաղաքում: «Ոստիկանության աշխատակիցներն ավտոմեքենա են կանգնեցրել փաստաթղթեր ստուգելու նպատակով: Փոխադրամիջոցի ներսում գտնվողները կրակ են բացել աշխատակիցների վրա և ոչնչացվել պատասխան կրակով», - պատմել է գործակալության զրուցակիցը: Սպանվածների ինքնությունը հաստատվել է. նրանք եղել են տեղական ավազակային խմբավորման անդամներ:

Նմանատիպ նյութեր