211652_close_icon
views-count123887 դիտում article-date 12:19 25-06-2017

Խոշոր ավտովթար Մառնեուլ –Թբիլիսի ավտոճանապարհին. հայկական համարանիշներով մարդատար ավտոբուսը բախվել է ծառին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մառնեուլ- Թբիլիսի ավտոճանապարհին Scania մակնիշի 97 DT 777 համարանիշի ավտոմեքենան բախվել է Nissan մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ծառին և կողաշրջվել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում վթարի մեջ հայտնված քաղաքացիները , ովքեր եղել են ավտոբուսում, հայտնեցին. «Ավտոբուսով շարժվում էինք դեպի Թբիլիսի, երբ Nissan Tiida» մակնիշի IL100KA համարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի) ստեղծեց վթարային իրավիճակ, ավտոբուսը բախվեց Nissan-ին, այնուհետև հաստաբուն ծառին և կողաշրջվեց: Ավտոբուսում կային 30-ից ավելի ուղևորներ, որոնցից մի քանի հոգին մարմնական վնասվածքներ են ստացել ու հիմա ահազանգել ենք Վրաստանի համապատասխան ծառայություւններ, ովքեր ժամանում են դեպքի վայր»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարդատար Scania ավտոբուսը հաշվառված է Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիկչ, 29-ամյա Ալբերտ Մովսիսյանի անվամբ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից և Արտաքին գործերի նախարարությունից փորձում է պարզել, թե արդյոք կառույցները տեղյակ են դեպքի մասին: *** [b]ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել[/b], որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Թբիլիսի-Մառնեուլի ավտոճանապարհին՝ Տսալասկուրի գյուղի մոտակայքում. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը (58 ուղևոր, 2 վարորդ) բախվել է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենային. ավտոբուսը կողաշրջվել է և ավտոբուսի ուղևորներ` 60-ամյա Մարգարիտա Մարտիրոսյանը և 60-ամյա Բարբարա Պետրոսյանը տեղափոխվել են Մառնեուլի քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել, իսկ 78-ամյա Մարգարիտա Կիրիևան՝ նույն քաղաքի «Ավերսի» հիվանդանոց: *** [b]Քիչ առաջ ՀՀ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների Նախարարությունը հայտարարություն է տարածել նշված ավտովթարի փաստով.[/b] Վրաստանի Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս։ Ավտոբուսը պատկանում է «Ալբերտ տուր» ընկերությանը: Ընկերությունը մասնակցել է Երևան–Բրյանսկ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար հայտարարված մրցույթին: Սակայն վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում։ Այն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել։ Դրանից բացի, գործունեության ընթացքում ընկերությունը թույլ է տվել մի շարք խախտումներ, որոնց համար ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության կողմից 2017թ. մայիսի 23-ին տուգանվել է 450 հազար դրամով, իսկ հունիսի 13-ին՝ 900 հազար դրամով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր