52814 դիտում
12:18 20-10-2015
Երևանում բախվել են Нива-ն ու մարդատար ավտոբուսը. Нива-ն էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին ու կողաշրջվել. ԼՐԱՑՎԱԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ թիվ 47 շենքի դիմաց, բախվել են Վազ 2121 մակնիշի 34 ԼМ 317 համարանիշի և 57-ամյա Էդուարդ Ասոյանի վարած Hyundai մակնիշի 2898 Տ համարանիշի թիվ 58 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ականատեսների պատմածի՝ Нива-ն բախումից հետո վրաերթի է ենթարկել հետիոտնին ու կողաշրջվել:
Վիրավոր հետիոտնը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#EF2929]Դեպքի վայրում միջին տարիքի մի տղամարդ փորձում էր Երևանի ՃՈ պետի տեղակալին և դասակի հրամանատարին, ինչպես նաև քննիչին համոզել, որ Նիվայի վարորդը ինքն է եղել: Կարճ ժամանակ անց հասկացավ, որ չի կարող լապշա կախել ոստիկանների և քննիչի ականջներին քանի որ նրանք ունեն ինֆորմացիա, թե ով է եղել իրականում վարորդը ու հավանաբար տեսնելով, որ իր սուտը չանցավ գլխիկոր ՃՈ աշխատակիցներին և քննիչին հանձնեց իրական վարորդին, ով որդին էր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 2-րդ շենքի 80 բնակարանի բնակիչ 21-ամյա Միհրան Ռաֆայելի Ամիրխանյանն է, վերջինս վթար վրաերթից հետո մեքենան թողել և հեռացել էր դեպքի վայրից:[/color]
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
*****
17:30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ [color=#EF2929]հիվանդանոցում վրաերթի ենթարկված Երևան քաղաքի Գրիբայեդով փողոցի 31 շենքի բնակիչ 79-ամյա Ջիվան Սաֆարյանը գիտակցության չգալով` մահացավ:[/color]
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
39619 դիտում
10:05 05-12-2024
Երևանում վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորը անչափահաս է