211652_close_icon
views-count4907 դիտում article-date 16:54 24-06-2017

Պուտին. «Իմ աշխատանքը Պետական անվտանգության կոմիտեում կապված է եղել անօրինական արտաքին հետախուզության հետ»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեում իր աշխատանքը կապված է եղել անօրինական հետախուզության հետ, հաղորդում է Ria Novosti-ն։ «Իմ ամբողջ աշխատանքը ԽՍՀՄ արտաքին հետախուզության մարմիններում ոչ միայն դրա հետ է կապված եղել, այլ կոնկրետ անօրինական հետախուզության»,-«Ռոսիա 1» հեռուստաալիքի թղթակից Սերգեյ Բրիլևին տված հարցազրույցում ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ այդպիսի հետախույզները յուրահատուկ մարդիկ են։ «Հրաժարվել առօրյա կյանքից, մտերիմներից, հարազատներից և լքել երկիրը երկար տարիներով, նվիրել կյանքը հայրենիքի ծառայությանը՝ ամեն մեկը չիկարող անել։ Դա կարող են անել միայն բացառիկները։ Ասում եմ առանց չափազանցության։ Նրանց մաղթում եմ երջանկություն, վստահ եմ, որ լսելու իմ բարեմաղթանքը»,-ասել է ՌԴ նախագահը։ Պուտինը 1985-1990-ական թվականներին աշխատել է Գերմանիայի Դրեզդեն քաղաքում /արտաքին հետախուզության գծով/։

Նմանատիպ նյութեր