211652_close_icon
views-count3973 դիտում article-date 16:54 22-06-2017

Սամվել Գասպարյանը` աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, տղամարդկանց 105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երկամարտի 365 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց: Գասպարյանը նաեւ փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում (205 կգ): Հայ ծանրորդը պոկում վարժությունում 6-րդն է (160 կգ): Աշխարհի առաջնության չեմպիոն դարձավ իրանցի Ռեյզա Բեյրալվանդը (երկամարտ` 369 կգ): Վաղը` առաջնության վերջին օրը, հանդես կգան Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ քաշային կարգ) եւ Արփինե Դալալյանը (+90):

Նմանատիպ նյութեր