211652_close_icon
views-count12793 դիտում article-date 15:16 21-06-2017

Միացյալ Թագավորության Ռազմական նվագախումբը բացօթյա համերգ կունենա նաև Ազատության հրապարակում

Երևանում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ՊՆ ռազմական նվագախումբը: Ինչպես տեղեկացնում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, հունիսի 21-ին նվագախումբը վարպետության դասընթացներ է անցկացրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում հյուրերը բուհի ուսանողների հետ համատեղ հանդես են եկել նաև համերգով: Ռազմական նվագախումբը բացօթյա համերգ կունենա նաև Ազատության հրապարակում, հունիսի 23-ին, ժամը 19:00-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր