Ապրիլի 7. Ազատության հրապարակում կազմակերպվել է տարբեր դասերի նոր ու հնաոճ, թյունինգապատ ավտոմեքենաների և մոտոցիկլների բացօթյա ցուցադրություն
                        Վերջին տարիներին Երևանում գնալով ավելանում են կին ավտո-մոտո սիրողներն ու վարորդները:
Առավելապես հենց նրանց համար Երևանի քաղաքապետարանն ու STR ակումբը Ազատության հրապարակում կազմակերպել են տարբեր դասերի նոր ու հնաոճ, սակայն թյունինգապատ ավտոմեքենաների և մոտոցիկլների բացօթյա ցուցադրություն: Նախաձեռնության հեղինակները սիրով պատասխանում են անցորդ կանանց ու աղջիկներին հետաքրքրող հարցերին, միևնույն ժամանակ շնորհավորելով նրանց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

