211652_close_icon
views-count9466 դիտում article-date 15:09 21-06-2017

Ադրբեջանում տղամարդը սպանել է իր կնոջն ու նորածին աղջկան և փախել

Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Շահվելեդդի գյուղում երիտասարդ կնոջ ու նրա նորածին դստեր դիերն են հայտնաբերվել։ Apa-ի փոխանցմամբ՝ 37-ամյա Քյամալի Մամեդովայի և 20-25 օրական աղջնակի դիերը գտել են իրենց տանը։ Կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են բռնության բազմաթիվ հետքեր։ Նախնական տվյալներով՝ վերջիններին սպանել են, իսկ սպանության կասկածանքով որոնվում է կնոջ 38-ամյա ամուսինը՝ Ռաֆիգ Ալեկպերովը։

Նմանատիպ նյութեր