211652_close_icon
views-count6479 դիտում article-date 12:24 20-06-2017

Կանխվել է ադրբեջանական ծագմամբ սննդային աղի և թեյի ներկրումը Հայաստան

Oրերս սահմանին կանխվել է ադրբեջանական ծագմամբ մի շարք ապրանքների ներկրումը հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Վրաստանից Հայաստան ժամանած ավտոմեքենաների մեջ հայտնաբերել են ավելի քան կես տոննա ադրբեջանական ծագմամբ սննդային աղ և թեյ: Ուղևորների խոսքով՝ իրենք տեղյակ չեն եղել ապրանքների ծագման մասին, իսկ իմանալուց հետո հրաժարվել են բեռը տեղափոխել հանրապետություն:

Նմանատիպ նյութեր