211652_close_icon
views-count7375 դիտում article-date 18:59 12-06-2017

Առաջիկայում Իրանը ևս 20 տոննա ծանր ջուր դուրս կբերի երկրից

Իրանi իշխանությունները պատրաստվում են առաջիկայում երկրից արտահանել ևս 20 տոննա ծանր ջուր, որը կիրականացվի համապարփակ համաձայնագրի շրջանակներում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն։ «Չեմ կարող ասել՝ որտեղ, սակայն դա տեղի կունենա առաջիկայում»,-լրագրողների հետ հանդիպմանը նշել է Ամանոն։ Նշենք, որ մեկ շաբաթ առաջ Թեհրանը ՄԱԳԱՏԵ-ին տեղեկացրել է իր մտադրության մասին։ Ըստ Reuters-ի տվյալների՝ մայիսի 16-ի դրությամբ Իրանում ծանր ջրի պաշարները կազմել են 128.2 տոննա։ Սահմանաչափը 130 տոննա է։

Նմանատիպ նյութեր