211652_close_icon
views-count7152 դիտում article-date 13:28 09-06-2017

Թուրքիայի և Քաթարի միջև կնքված ռազմական համաձայնագիրն ուժի մեջ է մտել

2016 թվականի նոյեմբերի 10-ին Թուրքիայի և Քաթարի միջև ստորագրված ռազմական համաձայնագիրն ուժի մեջ է մտել։ Այդ մասին այսօր հայտնել է թուրքական Resmi Gazete-ը։ Ըստ համաձայնագրի՝ Քաթարի տարածքում թուրքական կողը պետք է ռազմաբազա ստեղծի և զորք տեղակայի։ Բացի այդ, վավերացրվել էր նաև Թուրքիայի և Քաթարիկառավարությունների միջև համագործակցության արձանագրությունը, որը նախատեսում է ժանդարմերիայի կադրերի պատրաստում և մարզում։ Հիշեցնենք, որ ներկա պահին Քաթարը մեծ սկանդալի մեջ է հայտնված։ Նրան մի շարք արաբական պետություններ մեղադրում են ահաբեկիչներին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մեջ։ Այս պահի դրությամբ 7 երկրներ խզել են Քաթարի հետ դիվանագիտական կապերը։

Նմանատիպ նյութեր