211652_close_icon
views-count11111 դիտում article-date 22:08 02-06-2017

Լոս Անջելեսում վաճառվել է Մերիլին Մոնրոյի առանձնատունը

Լոս Անջելեսի Բրենտվուդ թաղամասում 7 միլիոն դոլարով վաճառվել է Մերիլին Մոնրոյին պատկանած առանձնատունը: Այդ մասին հայտնում է Russian.rt.com-ը: Առանձնատունը կառուցվել է 1929թվականին: Ունի 4 ննջասենյակ և 3 լոգասենյակ: Դա միակ առանձնատունն է եղել, որը պատկանել է Մոնրոյին և հենց այնտեղ էլ 1962թվականին դերասանուհին մահացել է: Հայտնի է, որ լեգենդար դերասանուհու մահից հետո առանձնատան ինտերիերը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Նոր գնորդը ցանկացել է գաղտնի պահել իր անունը:

Նմանատիպ նյութեր