211652_close_icon
views-count3258 դիտում article-date 11:39 02-06-2017

Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Ղազանչյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ: Թատերական ժանրն ու դերասանական խաղը ռեժիսորի Ձեր հմուտ ղեկավարությամբ վարպետորեն են համաձուլվել այն բազմաթիվ բեմադրություններում, որոնք տարիներ շարունակ կյանքի եք կոչել տարբեր թատրոններում ու բեմերում` հարստացնելով մեր մշակույթը: Ստեղծագործական ուրույն ձեռագրի շնորհիվ Դուք մնայուն հետք եք թողնում հայրենական թատերարվեստում, որտեղ արժանիորեն եք դրսեւորում նաեւ կազմակերպչի Ձեր ունակությունները: Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական հաջողություններ եւ ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր