211652_close_icon
views-count7010 դիտում article-date 20:42 30-05-2017

Վրաստանի բանակը ստանում է ամերիկյան M-240 գնդացիրներ

Վրաստանի բանակում խորհրդային արտադրության գնդացիրները աստիճանաբար կփոխարինվեն ամերիկյան M­-240­ գնդացիրներով։ Ամերիկյան արտադրության գնդացիրները ներկայացվել են ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի հրաձգարանում (Կրծանիսի), որտեղ այսօր նշվել է կենտրոնի հիմնադրման 2-րդ տարեդարձը։ «Շատ հաճելի է հետևել այս կենտրոնի զարգացմանը»,- ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական կենտրոնի հիմնադրման 2-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանն ասել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին: Անդրադառնալով նաև Վրաստանին տրվող ամերիկյան M-240 գնդացիրներին, ԱՄՆ-ի դեսպանը ընդգծել է․ «Ուրախ եմ, որ կարողանում ենք Վրաստանին տրամադրել M-240 գնդացիրներ: Սրանք ՆԱՏՕ-ի ստանդարտներով գնդացիրներ են, որոնք տրամադրվում են Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացում: Բացի դրանից, այս նվիրատվությունը մեր նվիրվածության ու վճռականության ևս մեկ օրինակ է»,- հայտարարել է դեսպանը: Վրաստանի Պաշտանության նախարար Լևան Իզորիան ևս անդրադարձել է սպառազինության այս տեսակի նվիրատվությանը: «Ես արդեն Վրաստանի ԶՈւ-ի 4-րդ բրիգադի 43-րդ գումարտակի ղեկավար, փոխգնդապետ Մերաբ Տաբիձեին եմ փոխանցել ամերիկյան արտադրության M-240 գնդացիրը: Հարյուրավոր նման գնդացիրներ ենք ստացել, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին»,- հայտարարել է Վրաստանի Պաշտանության նախարարը:

Նմանատիպ նյութեր