211652_close_icon
views-count9699 դիտում article-date 16:03 26-05-2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կազանում հանդիպել է Բելառուսի գործընկեր Անդրեյ Կոբյակովի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կազան կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Երկու երկրների վարչապետերը քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Արծարծվել են ինչպես Անկախ պետությունների համագործակցության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Նշենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կազանում մասնակցում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին:

Նմանատիպ նյութեր