211652_close_icon
views-count8808 դիտում article-date 23:30 23-05-2017

ԱՄՆ Միչիգանում հրդեհի ժամանակ հրշեջ-փրկարարը հայտնվել է փլուզվող շինության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Միչիգան նահանգում՝ «Mobil» գազալցակայանում տեղի ունեցած հրդեհի ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներից մեկը հայտնվել է փլուզվող շինության տակ: Ականատեսի արձանագրած տեսանյութում երևում է, թե ինչպես են նրան փորձում օգնել և կրակի ճիրաններից դուրս բերել մյուս հրշեջ-փրկարարներն ու հարևանությամբ գտնվող մարդիկ: Բարեբախտաբար, նրանց հաջողվել է դուրս բերել փլատակների տակ հայտնված երիտասարդին, իսկ վայրկյաններ անց հրդեհի վայր ժամանած շտապօգնության բրիգադի բժիշկներն հայտնել են, որ վերջինիս կյանքին ոչինչ չի սպառնում: Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր