211652_close_icon
views-count55972 դիտում article-date 22:13 23-05-2017

Երևանում ԵՊՀ-ի 21-ամյա ուսանողը Lexus-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Կարմիր Բլուր թաղամասի բնակիչ, 21-ամյա Սարգիս Կադրջյանը իր վարած Lexus մակնիշի 77 MA 500 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց 53 ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 20-25 տարեկան հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, այնուհետև ահազանգել 103 շտապօգնություն, օգնել՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին՝ վրաերթի ենթարկված աղջկան տեղափոխելու Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Սուրեն Ջաբաշյանն ու տեսուչ Գևորգ Սարգսյանը: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, վարորդն էլ՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը սովորում Երևանի պետական համալսարանի Արևալագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր