211652_close_icon
views-count7722 դիտում article-date 09:46 23-05-2017

Պայթյուններ՝ Մանչեսթրում՝ Արիանա Գրանդեի մենահամերգի ժամանակ. կա 19 զոհ, 50-ից ավելի տուժած. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիական Մանչեսթր քաղաքի հայտնի «Մանչեսթր Արենա» համալիրում ամերիկյան հայտնի երգչուհի Արիանա Գրանդեի մենահամերգի ավարտին տեղի ունեցած մի քանի պայթյունների հետևանքով զոհվել է 19 մարդ, հաղորդվում է առնվազն 50 տուժածի մասին։ NBC News-ի փոխանցմամբ՝ հայտնի չէ պայթյունների ճշգրիտ թիվը։ Ոստիկանության առաջին վարկածը ահաբեկչությունն է; Անձամբ երգչուհին չի տուժել։ «Արիանայի մոտ ամեն ինչ լավ է։ Մենք պարզում ենք, թե ինչ է տեղի ունեցել»,-հայտարարել է երգչուհու մամուլի քարտուղարը։ Մեծ Բրիտանիայի բոլոր կուսակցությունները հայտարարել են, որ դադարեցնում են նախընտրական քարոզարշավը, հաղորդում է The Guardian-ը։ Իրենց հերթին, ռուսական իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են Մեծ Բրիտանիային անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել պայթյունների հետաքննության հարցում։ Այդ մասին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր