211652_close_icon
views-count50204 դիտում article-date 18:30 20-05-2017

Հերթական ծեծկռտուքը՝ «18+» ակումբում. մի խումբ երիտասարդներ բերման են ենթարկվել ոստիկանություն

Երեկ՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Տերյան փողոցի 105/1 հասցում գործող «18+» ակումբից ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 35-ամյա Լևոն Ղազարյանին, 27-ամյա Մհեր Ղազարյանին, 37-ամյա Սամսոն Ղարիբյանին, 28-ամյա Արմեն Սաղաթելյանին և ոստիկանություն են հրավիրել Երևանի բնակչուհի՝ 33-ամյա Աննա Թամազյանին։ Պարզվել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Ա. Սաղաթելյանը ստացել է «ստորին ակնակապճային շրջանի կապտուկ, ձախ թիակի, ուսի քերծվածք, ձախ սրունքի, ձախ դաստակի քերծվածք» վնասվածքներ։ Վերջինս հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված ակումբում վիճաբանության ժամանակ, երբ անհայտ անձը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը ստացել է ֆիզիկական ցավ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկված երիտասարդները հրաժարվել են կատարվածի մասին հաղորդում տալուց և ստորագրությամբ բաց են թողնվել։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր