211652_close_icon
views-count9452 դիտում article-date 10:28 19-05-2017

Մոտ մեկ տարի անց ԱԺ նախագահի տեղակալի աթոռը ԲՀԿ-ն կփոխանցի «Ելք» դաշինքին». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ոչ միայն Արա Բաբլոյանն է ժամանակավոր ԱԺ նախագահ, այլև Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահ։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը ծրագրել են առավել ինտենսիվացնել համագործակցությունը, որն առավել տեսանելի կլինի ընթացիկ տարվա աշնանը, և ի վերջո կհանգեցնի 2018թ․ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ ձևաչափով։ Եթե ֆորս մաժորները բացառվեն, որևէ պատճառ չի մնա, որ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությունը սկսի գործել 2018թ․ ապրիլի 10-ից, որի դեպքում Միքայել Մելքումյանը ավտոմատ կերպով ԱԺ նախագահի տեղակալի աթոռը պետք է փոխանցի արդեն միակ ընդդիմադիր «Ելք» դաշինքին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր