211652_close_icon
views-count2660 դիտում article-date 12:37 17-05-2017

Ամերիկյան ընկերությունները կծանոթանան Հայաստանի էներգետիկ ոլորտի հնարավորություններին

Այսօր՝ մայիսի 17-ին, Հայաստանում վերականգնվող էներգիայի հեռանկարին նվիրված համաժողովի մեկնարկին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, որ վերջին 25 տարիներին Հայստանը և և նրա էներգետիկ հակամարգը մեծ աճ են գրանցել։ «Կան էներգաարտադրման կարողություններ, ինչը նշանակում է, որ հայաստանյան շուկան ընդլայնվում է և տարածաշրջանային նախագծերում կարող է ներգրավվել»,-նշել է ԱՄՆ դեսպանը։ Համաժողովը համախմբել է մոտ 70 ինչպես հայկական, այնպես էլ ամերիկյան ընկերությունների։ Դեսպանի խոսքով, Միացյալ Նահանգների գործարարների կողմից կարող է հետաքրքրություն լինել էներգետիկ ոլորտի նկատմամբ, ինչը երկկողմանի շահավետ կարող է լինել և հայկական, և ամերիկյան կողմի համար: «Հայաստանը 25 տարի առա մթությանը տեղի չտվեց, այլ իր գործընկերների օգնությամբ կարողացավ դառնալ մի երկիր, որն իր վիճակի է հոգալու սեփական կարիքները և ավելին՝ արտահանելու էլեկտրաէներգիայի ավելցուկը»,-ասել է Միլսը։

Նմանատիպ նյութեր