211652_close_icon
views-count11299 դիտում article-date 22:50 16-05-2017

Վաղը Հյուսիսային պողոտայում կկայանա շարժական կինոթատրոնների շնորհանդեսը

Մայիսի 17-ին, ժամը 20:30-ին, Հյուսիսային պողոտայում /«Լա Պիացցայի» հարակից հրապարակում/ նախարար Արմեն Ամիրյանի և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի մասնակցությամբ տեղի կունենա շարժական կինոթատրոնների շնորհանդեսը։ Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ ըստ նախարար Ամիրյանի հետ մարտ ամսին ստորագրած հուշագրի, անհատույց տրամադրել է 4 շարժական կինոթատրոն: Շարժական կինոթատրոնները կօգտագործվեն «Մշակութային կանգառ» մարզային ծրագրի շրջանակներում: Մարզային ցուցադրություններին կաջակցի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը:

Նմանատիպ նյութեր