211652_close_icon
views-count9757 դիտում article-date 16:50 16-05-2017

Մորատան հրաժարվել է սեղմել Զիդանի ձեռքը «Սևիլյայի» հետ խաղում

«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան դժգոհ է մնացել, որ Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում՝ «Սևիլյայի» հետ խաղում փոխարինվել է: Մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խաղադաշտը լքող ֆուտբոլիստին է մեկնել ձեռքը, սակայն Մորատան չի սեղմել այն: Այս մրցաշրջանում Մորատան Պրիմերայի խաղերում ընդամենը 14 անգամ է հայտնվել «արքայական» ակումբի մեկնարկային կազմում, ընդ որում դրանցում 15 գոլ է խփել և Ռոնալդուից հետո երկրորդ ռմբարկուն է թիմում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նա կարիերան կարող է շարունակել «Միլանում», «Արսենալում» կամ «Չելսիում»:

Նմանատիպ նյութեր