211652_close_icon
views-count3740 դիտում article-date 14:31 16-05-2017

Նեյմար. Սա իմ լավագույն մրցաշրջանն է «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է իր խաղն այս մրցաշրջանում: «Իմ համար սա գերազանց մրցաշրջան էր: Ենթադրում եմ, որ սա լավագույն մրցաշրջանն է այն պահից, ինչ եկել եմ: Իմ դերը թիմում չի փոխվել այս ժամանակահատվածում: Ես միշտ այս թիմի համար պատասխանատվություն եմ վերցրել իմ վրա, թիմ, որտեղ յուրաքանչյուրը գիտի, թե ինչ պետք է անել: Այն ամենը, ինչ ցանկանում եմ անել, դա խաղալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ, որոնցից լավագույնը Լեո Մեսին է: Ես երազում եմ լավագույնը դառնալ: Կարծում եմ, որ կարող եմ, բայց՝ ավելի ուշ: Ես չեմ շտապում: Բոլոր խաղացողները երազում են «Ոսկե գնդակի» մասին: Հուսով եմ, որ մի գեղեցիկ օրը ես այն կնվաճեմ», ասել է Նեյմարը: Այդ մրցաշրջանի 29 խաղում Նեյմարը Պրիմերայում դարձել է 13 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր