211652_close_icon
views-count2505 դիտում article-date 13:07 15-05-2017

Քվեարկության ընթացքում խախտումների մասին ահազանգերն ու հաղորդումներն աննախադեպ քիչ են եղել. ԿԸՀ նախագահ

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերն ու հաղորդումներն աննախադեպ քիչ են եղել նախորդ ընտրությունների համեմատ։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նա նշեց, որ եթե փորձենք բովանդակային առումով գնահատական տալ երեկվա ահազանգերին, ապա դրանք որևէ արտառոց դեպքերի վերաբերյալ չեն եղել։ «Իրավապահ մարմիններն անմիջապես արձագանքում են նման ահազանգերին, կատարում ուսումնասիրություններ, և եթե հայտնաբերվում են իրավախախտման դեպքեր, ապա օրենքով սահմանված կարգով ձեռնարկվում են միջոցառումներ»,-հավելեց ԿԸՀ նախագահը։

Նմանատիպ նյութեր