211652_close_icon
views-count36028 դիտում article-date 12:20 11-05-2017

Հակառակորդը գնդակոծել է «Շանթ»-ի նկարահանող խմբի ավտոմեքենան. օպերատորը վիրավորվել է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երեկ՝ մայիսի 10-ի երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Այս մասին տեղեկացնում են «Շանթ» հեռուստաընկերությունից: Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Տեղեկությունը հաստատել է նաև Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի վարչությունը։ Տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Մայիսի 10-ին ժ. 18.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված ‹‹ՇԱՆԹ›› հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը: Վիրավորին տեղափոխել են հոսպիտալ և ցուցաբերել առաջին վիրաբուժական օգնություն: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր