211652_close_icon
views-count4841 դիտում article-date 18:23 07-05-2017

«Բոկո հարամ» խմբավորման զինյալները ազատ են արձակել առևանգված 80 աշակերտուհիների

«Բոկո հարամ» զինված ահաբեկչական խմբավորումն ազատ է արձակել տասնյակ աշխակերտուհիների, որոնց առևանգել էր Նիգերիայի հյուսիս-արևելքում 3 տարի առաջ: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39833741]BBC[/url]-ին հղում անելով նիգերիական իշխանություններին: Աղջիկներին ազատ են արձակել «Բոկո հարամի» և Նիգերիայի կառավարության բանակցությունների արդյունքում: Ազատ արձակվածների ճշգրիտ թիվը չի հաղորդվում, սակայն նշվում է, որ աղջիկները մոտ 80-ն են: Երեք տարի առաջ զինյալներն առևանգել էին 276 աղջիկների: Մինչև վերջերս առևանգվածներից 195-ին համարում էին անհայտ կորած: «Բոկո հարամի» զինյալները անցյալ տարի հոկտեմբերին «Կարմիր խաչի» հետ բանակցությունների արդյունքում ազատ էին արձակել 21 աշակերտուհիների: Եվս 50-ը կարողացել էին փախչել: Նրանց պատմելով՝ զինյալները ստիպում են անչափահաս աղջիկներին մահմեդականություն ընդունել և ամուսնանալ առևանգողների հետ: Վերջին 7 տարիների ընթացքում «Բոկո հարամը» առևանգել է 1000 մարդու: Նիգերիայի կառավարության տվյալներով այս տարիներին նրանց ձեռքով զոհվել է մոտ 30.000 մարդ:

Նմանատիպ նյութեր