211652_close_icon
views-count3788 դիտում article-date 15:56 03-05-2017

Էրդողանը ցանկանում է Պուտինի հետ քննարկել առևտրի սահմանափակումների վերացման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը մտադիր է քննարկել փոխադարձ առևտրային սահմանափակումների վերացման հարցը: Այս մասին հաղորդում է РИА новости-ն: Նախքան Սոչի մեկնելը, Էրդողանը լրագրողներին ասել է, որ ամենամեծ արգելքներն առևտրային սահմանափակումներն են: «Մենք ջանում ենք դրանք վերացնել, այդ հարցով է զբաղվում մեր կառավարությունը: Ես ևս մեկ անգամ կասեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ այդ գործընթացը պետք է արագացնել: Այն չպետք է բյուրոկրատիայի զոհ դառնա», - նշել է թուրք առաջնորդը:

Նմանատիպ նյութեր