211652_close_icon
views-count1678 դիտում article-date 15:42 02-05-2017

Ամերիկացի նախարարը սիրիական ավիաբազայի հրթիռակոծությունն անվանել է «զվարճանք՝ ընթրիքից հետո»

ԱՄՆ-ի առևտրի նախարար Ուիլբուր Ռոսսը Սիրիայում այդ երկրի կառավարական ուժերին պատկանող ավիաբազայի հրթիռակոծումն անվանել է «զվարճանք՝ ընթրիքից հետո», գրում է Time պարբերականը։ «Հենց նրանց մատուցեցին աղանդեր, նախագահը դիմեց պարոն Սի Ցզինպինին և ասաց, որ ցանկանում է նրան ինչ-որ բան ասել, իսկ կոնկրետ՝ Սիրիայում 59 հրթիռների արձակման մասին։ Դա զվարճանք էր ընթրիքից հետո»,-մեջբերում է պարբերականը նախարարի խոսքը, ով ելույթ է ունեցել Կալիֆորնիայի Milken Institute-ի վերլուծական կենտրոնի տարեկան կոնֆերանսում։ Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի գիշերը ամերիկան ուժերը հրթիռակոծության ենթարկեցին Հոմս նահանգում տեղակայված սիրիական ուժերի օդաբազան՝ ի պատասխան վերջիններիս կողմից խաղաղ բնակավայրի վրա քիմիական ռումբերի նետմանը։

Նմանատիպ նյութեր